ՌԴ-ում իսլամիստական խմբավորման ներկայացուցիչներ են ձերբակալվել
Վերջին լուրեր
ՌԴ-ի ոստիկանությունը ձերբակալել է իսլամիստական արգելված խմբավորման վեց անդամի՝ վերջիններիս կողմից ծայրահեղական գրականություն տարածելու և հետևորդներ հավաքագրելու կասկածների հիման վրա:
Ոստիկանության կողմից ս.թ. նոյեմբերի 12-ին տարածած տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվածները եղել են Ռուսաստանի գերագույն դատարանի կողմից որպես ահաբեկչական որակված «Հեզբ ուտ-Թահրիր» միջազգային խմբավորման անդամներ:
Ըստ տեղեկատվության՝ իսլամական պետություն ստեղծելու նպատակ հետապնդող այս խմբավորման անդամները հետևորդներ հավաքագրելու ակտիվ աշխատանք էին վարում Մոսկվայում գտնվող մզկիթներում: Կասկածյալների բնակարանների խուզարկման ընթացքում, ըստ ոստիկանության, հայտնաբերվել է 9 նռնակ, այլ զինամթերք, պայթուցիկ նյութեր և կրոնական ծայրահեղական գրականություն:
ՌԴ իշխանությունների համաձայն՝ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Մոսկվայում ձերբակալվել է «Հեզբ ուտ-Թահրիր» խմբավորման մոտ 60 անդամ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)