Եվրախումբը ևս երկու տարի է տվել Հունաստանին տնտեսական բարեփոխումների համար
Վերջին լուրեր
Եվրագոտու երկրների ֆինանսների նախարարները որոշում են կայացրել Հունաստանին ևս երկու տարի տալ ծրագրված տնտեսական բարեփոխումներ իրականացնելու համար. գրում է BBC-ն։
Այսպիսով, Աթենքը պետք է բարեփոխի տնտեսությունը ոչ թե մինչև 2014 թվականը, այլ՝ 2016-ը։ Սակայն Եվրախումբը չկարողացավ համաձայնություն ձեռք բերել Հունաստանին հերթական վարկային տրանշի տրամադրման հարցում. այս հարցի քննարկումը հետաձգվել է մինչև նոյեմբերի 20-ը։
Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը հայտարարել է, որ նրա երկրին ավելի վաղ ընձեռած միջոցներն արդեն սպառվում են, և արդեն մի քանի օրից Աթենքը կարող է մնալ առանց փողի։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)