Քենիայում անասնագողերը սպանել են 24 ոստիկանի
Վերջին լուրեր
Քենիայում անասնագողերը նոյեմբերի 12-ի գիշերը սպանել են 42 ոստիկանի՝ հարձակվելով նրանց վրա դարանից. հաղորդում է BBC News-ը։ Եվս 9 ոտիկան հոսպիտալացվել է, նրանցից ոմանք գտնվում են ծանր վիճակում։
Միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիսում՝ Սամբուրու շրջանի գյուղերից մեկում։ Ոստիկանները հետապնդում էին անասնագողերի մի խմբի թուրքական ցեղից, որոնք ավելի վաղ անասուն էին գողացել Սամբուրու ցեղից։ Ոստիկանության աշխատակիցները մտադիր էին հետևել հանցագործներին և գտնել այն վայրը, որտեղ վերջիններս պահում էին գողացած անասուններին։ Սակայն հետապնդման ընթացքում հանցագործները շրջափակել էին ոստիկաններին և գնդակոծել։
Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղական իշխանության ներկայացուցիչներին, հարձակվողներից մի քանիսն ավելի վաղ ծառայել են անվտանգության զորքերում, սակայն ներկա պահին աշխատում են որպես վարձու մարդասպան։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու