Մոսկվայում կայացել է քաղաքական խորհրդատվություններ ՀՀ և ՌԴ ԱԳՆ-երի միջև
Վերջին լուրեր
Երեկ՝ նոյեմբերի 12-ին, Մոսկվայում տեղի են ունեցել արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովումը խորագրով քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-երի միջև։
Պատվիրակությունները գլխավորել են ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը և ՌԴ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության պետ Ալեքսանդր Լուկաշիևչը:
Խորհրդատվություններին հանգամանալից քննարկում է ծավալվել տեղեկատվական բնագավառում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների գործունեության շուրջ, կողմերը քննարկել են երկու երկրների արտաքին գերատեսչությունների տեղեկատվական ստորաբաժանումների աշխատանքներին առնչվող հարցեր՝ մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման և սոցիալական ցանցերում տեղեկատվության տարածման փորձի վերաբերյալ:
Միջգերատեսչական խորհրդատվությունների մասնակիցները մտքեր են փոխանակել Ռուսաստանի և Հայաստանի միջև տեղեկատվական համագործակցության առանցքային թեմաների շուրջ:
Մոսկվայում հայ դիվանագետները այցելել են նաև «Вести 24» հեռուստաընկերություն և «Ինտերֆաքս» լրատվական գործակալություն, որտեղ հանդիպումներ են ունեցել լրատվամիջոցների ղեկավարության հետ։
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)