Սիցիլիայի նույնասեռական նահանգապետը մտադիր է կոտրել կղզու բնակիչների սեռական կարծրատիպերը
Վերջին լուրեր
Իտալական Սիցիլիա շրջանի նոր նահանգապետ Ռոզարիո Կրոչետան հայտարարել է «կղզու բնակիչների պահպանողական գիտակցության մեջ հեղափոխություն իրականացնելու» մտադրության մասին. այս մասին գրում է իտալական La Repubblica թերթը։ «Ես ուզում եմ ապացուցել, որ Սիցիլիան կարող է լինել ամենալիբերալ շրջանը Եվրոպայում»,-հայտարարել է Կրոչետան իտալական պարբերականին տված հարցազրույցում։
«Անշուշտ, նշված նպատակներին հասնելու համար նախևառաջ ես ստիպված կլինեմ հակադրել ինձ հին քաղաքական դրվածքին, պայքարել տեղական մաֆիայի ազդեցիկ ներկայացուցիչների հետ»,-ավելացրել է նա։ Իր հարցազրույցում Կրոչետան ընդգծել է, որ մաֆիայի դեմ պայքարն իր համար առաջնային խնդիր է։ Կրոչետայի խոսքերով՝ նա մտադիր է «կոտրել կղզու բնակիչների կարծրատիպային մտածելակեպը» սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ։
61-ամյա Կրոչետան ընտրվել է Սիցիլիայի նահանգապետի պաշտոնում հոկտեմբեր ամսին։ Նա դարձավ շրջանի պատմության մեջ երկրորդ նահանգապետը, ով բացեիբաց հայտարարել է իր սեռական կողմնորոշման մասին։ Կրոչետան եռանդուն կաթոլիկ է և ձախ հայացքների կողմնակից։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)