Թուրքիան չի համագործակցի Իսրայելի հետ սիրիական հակամարտության լուծման հարցում
Վերջին լուրեր
Թուրքիան չի համագործակցում Իսրայելի հետ սիրիական ճգնաժամը կարգավորելու հարցում, չնայած նրան, որ Սիրիայում ստեղծված իրավիճակը սպառնալիքի տակ է դնում ողջ տարածաշրջանի կայունությունը. հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն. փոխանցում է Hurriyet-ը:
«Սիրիական ճգնաժամն ազդում է ողջ տարածաշրջանի կայունության վրա: Ընդ որում, յուրաքանչյուր երկիր պետք է հոգ տանի իր անվտանգության համար, սակայն այս հարցում թուրք-իսրայելական համագործակցության մասին խոսք գնալ անգամ չի կարող»,-հայտարարել է Դավութօղլուն:
Անդրադառնալով իսրայելա-սիրիական սահմանին ստեղծված լարված իրադրությանը՝ նախարարը հույս է հայտնել, որ նման միջադեպերը սահմանին չեն վերածվի ավելի լուրջ խնդրի:
Անցյալ հինգշաբթի Գոլանի բարձունքներում մի քանի սիրիական արկ էր պայթել, շաբաթ օրը 3 սիրիական տանկ էր մտել Գոլանի բուֆերային ապառազմականացված գոտի: Երկուշաբթի օրը անկանոն արձակած փամփուշտները վնասել էին իսրայելական բանակի արտաճանապարհային մեքենան:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)