Նոյեմբերի 13-ը՝ Բարության միջազգային օր
Վերջին լուրեր
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, նշվում է Բարության միջազգային օրը։ ԱՄՆ-ում Միչիգանի համալսարանի գիտնականները 5 տարի շարունակ ուսումնասրել են 400 ավելի տարեց ամուսնական զույգի։ Զուգընկերները, որոնք ուշադրություն և հոգատարություն են ցուցաբերում միմյանց նկատմամբ, երկու անգամ ավելի քիչ են հիվանդացել։ Գիտնականները նաև նշել են, որ բարյացակամ մարդիկ ապրում են միջինում 9 տարի ավել։ Ուսումնասիրություններն ապացուցել են, որ երբ մարդն այլ մարդկանց համար ինչ-որ լավ բան է անում, նրա արյան մեջ ավելանում է լիմֆոցիտի մակարդակը և անոթները լայնանում են։
Բարության մյուս «կողմնակի հակազդեցությունը» «հաճույքի հորմոնների» արտադրությունն է։ Երբ մարդն օգնում է այլ մարդկանց, նրա ուղեղը մեծ քանակությամբ էնդորֆին է արտադրում, որը հայտնի են նաև որպես հիանալի բնական ցավազրկող միջոց, ինչպես նաև սերոտոնին հորմոնը, որը համակարգում է մեր տրամադրությունը. հիշեցնում է РИА Новости-ն:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)