Մեկնարկեց ՀԱԿ ակտիվիստների բողոքի ակցիան
Վերջին լուրեր
Քիչ առաջ Վերաքննիչ դատարանի դիմաց մեկնարկեց բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների։ Բողոքի ակցիային ներկա են Աժ ՀԱԿ խբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Լևոն Զուրաբյանը։
Ցուցարարների ձեռքին կային «Պատժե՛լ դատախազին», «Առանց քաղհալածյալների», «Հանցագործ դատարններ» և այլ գրություններով պաստառներ։ Ակտիվիստներից մի քանիսն էլ եկել էին թմբուկներով և դատարանի դիմաց թմբկահարում էին։
Հիշեցնենք, որ երեկ Վերաքննիչ դատարանում ՀԱԿ ակտիվիստների գործով հերթական նիստի ժամանակ դատավորն ակտիվիստներին հեռացրել էր դատական նիստերի դահլիճից, մերժել փաստաբանների բոլոր միջնորդությունները։
Դատավորը որոշումը կհրապարակի այսօր։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)