Իբրահիմովիչը սատանա է, և դրանում է նրա ուժը. Գատուզո
Վերջին լուրեր
Շվեցարական «Սիոն» ակումբի կիսապաշտպան Ջենարո Գատուզոն, ով «Միլանում» հանդես է եկել Զլատան Իբրահիմովիչի հետ, ֆրանսիացի լրագրողներին տված հարցազրույցում խոսել է շվեդ ֆուտբոլիստի ուժեղ կողմերի մասին:
«Իբրահիմովիչը մեծ խաղացող է: Նա տեխնիկապես հիանալի ֆուտբոլիստ է, ինչպես նաև ունի հոգեբանական հիանալի որակներ: Զլատանն էությամբ միշտ հաղթող է, միշտ ձգտում է հաղթանակներ տոնել և ռեկորդներ սահմանել: Միակ բանը, որ նրան պակասում է, հաղթանակն է Չեմպիոնների լիգայում: Սակայն ամենակարևորը, ինչը պետք է իմանալ Իբրահիմովիչի մասին` նա սատանա է, և դրանում է նրա ուժը»,- հայտարարել է ֆուտբոլիստը championat.com-ը:
Նշենք, որ Զլատան Իբրահիմովիչը 7-րդ անգամ ճանաչվել է Շվեդիայի լավագույն ֆուտբոլիստ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)