Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ռուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը «Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ 2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց. Սուրենյան (լուսանկար) 

Սերժ Սարգսյանը Figaro-ի հետ զրույցում խոսել է ԼՂՀ-ի, Ցեղասպանության և Սիրիայի խնդրի մասին

Վերջին լուրեր

Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում հարցազրույց է տվել Figaro պարբերականին: Արմենպրեսն ամբողջությամբ ներկայացրել է հարցազրույցը:

-Ինչպե՞ս կբնութագրեք հայ-ֆրանսիական հարաբերությունները:

-Հայ-ֆրանսիական բարեկամությունը բնութագրելու համար ես օգտագործում եմ «եզակի» բառը: Ֆրանսիան իր դռներն ու սիրտն է բացել Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայերի համար: Այսօր Ֆրանսիայի հայ համայնքը, որը 1915թ-ի Ցեղասպանության ուղղակի հետևանքն է երկու երկրների միասնության կարևոր կողմերից է: 2012թ-ը խորհրդանշական է: Մենք նշում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20 ամյակը: Մեր երկրների միջև հարաբերությունների 20 տարիները նշանավորվել են մի շարք իրադարձություններով: Մեր մշակութային և առևտրային կապերն ակտիվ կերպով զարգանում են: Ֆրանսիան Հայաստանում երկրորդ ներդրողն է. ունենք ֆրանսիական կապիտալով գործող 155 ձեռնարկություններ: Դրանց թվում են մեզ համար այնպիսի առաջնային նշանակություն ունեցող ձեռնարկություններ, ինչպես օրինակ «Օրանժը», «Կրեդիտ ագրիկոլը», «Պերնո Ռիկարը», «Ալկատելը», «Կարեֆուրը»…

-Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը ճանաչվել է հակասահմանադրական…

-Հայոց ցեղասպանության հարցում Ֆրանսիայի քաղաքականությունը մեր կողմից չի պարտադրվել: Ֆրանսիան հրապարակայնորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ցեսղասպանության ժխտումը հանցագործության շարունակությունն է: Մենք անկեղծորեն կարծում ենք, որ նրանք, ովքեր վերանայում են մի ժողովրդի ցեղասպանության պատմությունը, հստակորեն կիսում են իրագործված հանցագործությունների պատասխանատվությունը: Ինձ համար դժվար է կանխատեսել, թե ինչ որոշումներ կկայացվեն այս օրինագծի հետ կապված: Ես ողջունում եմ նախագահ Օլանդի հստակ դիրքորոշումն այս հարցում, որն արտահայտվել է ինչպես նախընտրական քարոզարշավի, այնպես էլ երկրի ղեկավարությունը ստանձնելուց հետո:

-Կասկածներ կան, որ Հայաստանը սատարում է Սիրիայում Բաշար ալ Ասադի ռեժիմը: Արդյո՞ք սա ճիշտ է:

-Սիրիայի ժողովրդի ներկայիս զրկանքները մեզ չեն կարող անտարբեր թողնել: Սիրիայի հայ համայնքը, որը կարևորագույն «սկզբնական հայկական օջախներից» է և հիմնադրվել է Ցեղասպանության վերապրածների կողմից, այսօր տեղափոխվում է այլ երկրներ: Քաղաքացիական պատերազմը դժվար զրկանք է ցանկացած ժողովրդի համար: Պատրաստի լուծումներ չկան: Դժվար է ասել, թե որ պահին արտաքին միջամտությունը կարող է օգտակար լինել կամ հակառակը: Այն քայլերը, որոնք կարող են գործել այլ իրավիճակներում, Սիրիայում կարող են ողբերգական հետևանքներ ունենալ' անդառնալի փոփոխություններ մտցնելով տարածաշրջանի ժողովրդագրական պատկերի մեջ: Հայաստանի Հանրապետությունը կանի ամեն հնարավորը այդ երկրում խաղաղության հաստատման և հայ համայնքի կայուն ու կենսական ներկայությունն ապահովելու համար:

-Փարիզում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը բավարարե՞ց Ձեր սպասումները' կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հետ:

-Այս հանդիպումը վերսկսել և շարունակել է Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման բանակցությունները' առկա բանակցային ձևաչափով: Այնուամենայնիվ, այս հանդիպումը դեռևս հեռու է նոր հույսեր առաջացնելուց: Բաքուն մերժում է որպես հիմք ընդունել միջազգային միջնորդների առաջարկությունները և գտնում է, որ միանգամից հնարավոր է սկսել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները' առանց համաձայնեցնելու Հիմնարար սկզբունքները: Սակայն խաղաղության պայմանագիրը չի կարող լինել կենսունակ, եթե հիմնված չլինի հստակ և բոլորի համար ընդունելի սկզբունքների վրա: Հակառակ Բաքվի պահվածքին, որը փառաբանում է գարշելի հանցագործություն կատարած ադրբեջանցի սպային, ով քնած ժամանակ կացնահարել է հայ սպային, Հայաստանը շարունակում է ամեն ինչ անել' խաղաղ կարգավորման գործընթացը պահպանելու համար:

-Ձեզ անհանգստացնո՞ւմ է Ֆրանսիայի և Թուրքիայի մերձեցումը:

-Իհարկե, ո’չ: Մեր քաղաքականությունը հիմնված չէ Թուրքիային վնաս հասցնելու վրա: Այն հիմնված է հստակ սկզբունքների վրա: Մենք ցանկանում ենք, որ Թուրքիայի, Ֆրանսիայի և այլ եվրոպական երկրների միջև կապերը բազմապատկվեն, որպեսզի Թուրքիան կարողանա այդ հարաբերությունների միջոցով ընդունել եվրոպական արժեքները: Ֆրանսիայի նախագահներն իրենց մեջ ուժ են գտել առերեսվելու պատմության հետ: Ես կարող եմ միայն ողջունել այդ համարձակությունը: Ես պատրաստվում եմ խնդրել նախագահ Օլանդին, որպեսզի նա պատմի Թուրքիայի իշխանություններին, թե ինքն ինչպես է անձամբ դատապարել հրեաների տեղահանությունը և համակենտրոնացման ճամբարներում պահելը: Սա կարող է դաս լինել Թուրքիայի իշխանությունների համար:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը «Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ 2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց. Սուրենյան (լուսանկար) Հայտնաբերվել է 237 մլն տարի առաջ ապրած ամբողջությամբ ծովային երկկենցաղի գոյության առաջին վկայությունը (Լուսանկարներ) Նշվել են Եվրոպայի՝ պլաստիկով ամենից շատ աղտոտված գետերը (Լուսանկարներ) Հայտնաբերվել է էվոլյուցիոն անցման նոր տեսակ, որն ընթանում է առանց զանգվածային անհետացման Գիտնականները վերականգնել են գրեթե 2 000 տարի առաջ գլխատված և Շոտլանդիայում հռոմեական ամրոցի մոտ թաղված տղամարդու դեմքը (լուսանկար) Մանկական վզնոց և 38 մետաղադրամ. ինչ են գտել գիտնականները Պոմպեյում՝ Վեզուվի ժայթքումից առաջ փակված պահարանում Հին տաճարների քարերը դարձել են տների հիմքեր․ հնագետները բացահայտել են մայաների լքված քաղաքի ճակատագիրը Բժիշկը զգուշացրել է, թե ինչպես է երեխայի կծվածքի վրա հեռախոսը պահելն ազդում Հաստ աղիքի քաղցկեղի վաղ նշաններ. Ինչպես հայտնաբերել հիվանդությունը Վիրջինիայի և Վաշինգտոնի իշխանությունները հայց են ներկայացրել Թրամփի հաղթական կամարի կառուցման դեմ Տուսկը հրաժարվել է փոխզիջումից Սահմանադրական տրիբունալի հարցում․ «Գոռգոռոցները, սուտն ու ծեծկռտուքը չեն կարող իրավունքի աղբյուր լինել Լեհաստանում» McDonald’s-ը հայտնվել է դատական սկանդալի կենտրոնում՝ խոզի մսով սենդվիչի բաղադրության պատճառով․ դատարանը հայցի մի մասը չի մերժել Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև G20-ի գագաթնաժողովը Ռուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկները Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո
Ամենադիտված