Ուկրաինայի ընդդիմությունը շարունակում է պահանջել Յանուկովիչի հրաժարականը
Վերջին լուրեր
Ուկրաինայի ընդդիմությունը խոստացել է շարունակել պայքարը նախագահ Վիկտոր Յանուկովիչի դեմ: Ընդդիմադիրների պահանջն է, որ նախագահ Յանուկովիչը հրաժարական տա և ազատ արձակվի Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, ով անցած տարի դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ Ռուսաստանի հետ 2009 թվականին գազի գնի վերաբերյալ պայմանագրեր կնքելիս պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով:
Ընդդիմության բողոքի ակցիաները վերսկսվել են երկրում հոկտեմբերի վերջին անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո: Տիմոշենկոյի համախոհները պնդում են, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)