ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մտահոգված է Վրաստանի իրադարձություններով
Վերջին լուրեր
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հայտարարության համաձայն՝ վերջինս խիստ մտահոգված է Վրաստանում խորհրդարանական ընտրություններին հաջորդած իրադարձություններով: Այդ մասին նա հայտարարել է Պրահայում՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում, հավելելով, որ իրեն մտահոգել են քաղաքական գործիչների ձերբակալությունները:
Հարկ է նշել, որ նոյեմբերի 9-ին Վրաստանի դատարանը գրավի դիմաց ազատ է արձակել Զինված ուժերի շտաբի պետ Գիորգի Կալանդաձեին և բանակի բրիգադի հրամանատար Զուրաբ Շամատավային: Մինչ դատական գործընթացի մեկնարկը, սակայն, կալանավորված է դեռ Վրաստանի ներքին գործերի և պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայան:
Հիշյալ երեք պաշտոնյաները ձերբակալվել էին պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)