Ադրբեջանցին՝ Վրաստանի խորհրդարանում
Վերջին լուրեր
Վրաստանի խորհրդարանը երեքշաբթի օրը լիագումար նիստի ընթացքում ճանաչել է 10 նոր պատգամավորի լիազորությունները։ Նրանք կզբաղեցնեն այն պատգամավորների տեղերը, որոնք ներկայացված էին նոր կառավարության կազմում և վայր են դրել պատգամավորական լիազորությունները։ «Վրացական երազանք» կուսակցության ցուցակով խորհրդարան են մտել Գիորգի Ցագարեիշվիլին, Թամազ Մեչիաուրին, Ալեքսանդր Թամազաշվիլին, Տենգիզ Խուբուլուրին, Թամազ Շիոշվիլին, Օթար Չրդիլելին, Ֆրիդոն Սակվարելիձեն, Դավիդ Լորդկիպանիձեն և Օմար Նիշնիանիձեն, ինչպես նաև ադրբեջանցի Մահի Ղազիեվը։ Սրանից առաջ Վրաստանի խորհրդարանում արդեն ներկայացված են եղել ադրբեջանցի պատգամավորներ Ալի Մամեդովը («Վրացական երազանք»), Ազեր Սուլեյմանովը (Միացյալ ազգային շարժում). հաղորդում է Trend.az-ը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)