Ակտիվացնելու ենք գործընթացը՝ այս իշխանությունից ազատվելու համար. Սարգիս Գևորգյան
Վերջին լուրեր
Լուրեր.com–ի հետ զրույցում ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գևորգյանը, գնահատելով այսօր ՀՀ Վերաքննիչ դատարանի վճիռը, ասաց, որ այս դատարանի վճիռը քաղաքական ու իրավական դաշտի արտացոլումն է։
«Սա նորություն չի ոչ մի քաղաքացու համար։ Յուրաքանչյուրը գիտի այս ճշմարտությունը։ Վաղուց գիտի, բայց խնդիրն այն է, թե ինչքան ժամանակ է հասարակությունը պատրաստվում հանդուրժել այսպիսի դատավարությունը կամ քաղաքական իշխանության այսպիսի գործելաոճը»,–ասաց Գևորգյանը։
Խոսելով առաջիկա քայլերի մասին՝ ՀԱԿ ակտիվիստը նշեց, որ իրենք բողոքարկելու են Վճռաբեկ դատարանի վճիռը։
«Մենք ակտիվացնելու ենք այս գործընթացը՝ իշխանություններից ազատվելու համար»,–ասաց Գևորգյանը։
Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ դատարանում դատավորն օրինական ուժի մեջ թողեց առաջին ատյանի որոշումը, որով Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6, Արտակ Կարապետյանը՝ 3, իսկ Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ 2-ական տարվա ազատազրկման։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)