Մարիո Բալոտելլին չի ցանկանում վերադառնալ Իտալիա
Վերջին լուրեր
«Մանչեսթեր Սիթիի» իտալացի հարձակվող Բարիո Բալոտելլին չի ցանկանում լքել ակումբը. տեղեկացնում է Daily Mail-ը:
«Բալոտելլին չի պատրաստվում վերադառնալ Իտալիա, նա «Մանչեսթեր Սիթիի» համար կխաղա մինչև պայմանագրի ավարտը, քանի որ չի ցանկանում լքել ակումբը»,-նշել է ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան:
Նշենք, որ «Տոտենհեմի» հետ խաղից առաջ Մանչինին 22-ամյա հարձակվողին չէր ընդգրկել թիմի հայտացուցակում այն բանի համար, որ ֆուտբոլիստը նկատվել է քաղաքի բառերից մեկում: Դեպքից անմիջապես հետո ԶԼՄ-ներում տեղեկություն տարածվեց, որ Բալոտելլին տեղափոխվում է «Միլան»:
Նշենք, որ այս մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 9 հանդիպման, սակայն ոչ մի գոլ չի հեղինակել:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)