Մարդկային մտածողության որևէ նշույլ գոյություն չունի. Աշոտ Ադամյան
Վերջին լուրեր
Դերասան Աշոտ Ադամյանը Լուրեր.com–ի հետ զրույցում, գնահատելով ՀԱԿ ակտիվիստների գործով Վերաքննիչ դատարանի վճիռը, նշեց, որ վճիռը գնահատում է զրո։
«Նշանակում եմ զրո։ Անգրագիտություն, սեփական ժողովրդի հանդեպ դավեր նյութելու և այս ծիծաղելի դատավարությունն անցկացնելու եղանակի ձևի նպատակը քաղաքական հետապնդումն է։ Այլ բացատրություն ուղղակի գտնել անհնար է»,-ասաց Ադամյանը։
Նրա խոսքերով՝ մինչև վերջին երեխային փորձում են ապացուցել, որ ամեն ինչ այսպես է լինելու՝ պարտադրաբար, այսինքն՝ մարդկային մտածողության որևէ նշույլ գոյություն չունի։
Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ դատարանում դատավորն օրինական ուժի մեջ թողեց առաջին ատյանի որոշումը, որով Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6, Արտակ Կարապետյանը՝ 3, իսկ Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ 2-ական տարվա ազատազրկման։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)