Մխիթարյանը՝ Պրեմիեր լիգայի խորհրդանշական հավաքականում
Վերջին լուրեր
Ուկրաինական football.ua կայքը հրապարակել է Ուկրաինայի Պրեմիեր լիգայի խորհրդանշական հավաքականի կազմում ընդգրկված ֆուտբոլիստների անունները, որտեղ ընդգրկվել է նաև Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը:
«Որոշակի խաղային անկումից հետո Մխիթարյանը կրկին վերգտել է իր գոլային ուղին։ «Մետալուրգի» հետ խաղում դուբլ ձևակերպելը միանգամայն որակյալ խաղ է»,-գրում է կայքը։
Նշենք, որ Մխիթարյանը դարպասներին ամենաշատը հարվածած ֆուտբոլիստն է:
Խորհրդանշական հավաքականում ընդգրկվել են նաև Լաշտուվկան, Լոբջանիձեն, Իշչենկոն, Ֆոնտանելոն, Վելոզուն, Ստեպանենկոն, Նազարենկոն, Թայսոնը, Իդեյեն ու Կրիստալդոն:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)