Սերն իրականում խելքահան է անում. Գիտնականներ
Վերջին լուրեր
Սերն իրականում խելքահան է անում. գրում է Кorrespondent-ը: Գիտնականները բացատրություն են տվել այն փաստին, որ սիրահարված մարդիկ հաճախ են իռացիոնալ արարքներ թույլ տալիս, որոնք առողջ մտածելակերպի տեսանկյունից լիովին անիմաստ են թվում:
Նյարդաբանները նոր տեխնոլոգիաների միջոցով սկանավորել են մարդու ուղեղը և պարզել այն անհավանական կերպարները, որոնք ծնվում են մարդու ուղեղում սիրահարված ժամանակ: Առաջացնելով քիմիական ռեակցիաներ, որոնք տեղի են ունենում մարդու օրգանիզմում, գիտնականները գտել են, որ մարդու ուղեղի որոշ մասեր չափազանց ակտիվ են դառնում, իսկ որոշներն իրոք անջատվում են:
Երբ մարդ սիրահարված է լինում, դադարում է ակտիվ գործել ճակատային կեղևը, որը պատասխանատու է որոշումներ կայացնելու համար: Բացի այդ՝ ապակտիվանում է ուղեղի այն հատվածը, որը կառավարում է վախն ու բացասական էմոցիաները, այդ է պատճառը, որ սիրահարված մարդիկ այդքան երջանիկ են և չեն վախենում հնարավոր բացասական հետևանքներից:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)