Աշխարհում նկատվում է շոկոլադի ռեկորդային պահանջարկ
Վերջին լուրեր
Կակաոյի հատիկները վերամշակող ընկերությունները վերջին 2 տարիների ընթացքում արտադրությունը մեծացնում են ամենաարագ տեմպերով՝ ապահովելու համար շոկոլադի ռեկորդային պահանջարկը, սակայն, այսուհանդերձ, համաշխարհային շուկայում կարող է շոկոլադի դեֆիցիտ առաջանալ Արևմտյան Աֆրիկայից մատակարարումների կրճատման պատճառով: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:
Հոկտեմբերի 1-ից սկսած՝ այս սեզոնում կակաոյի հատիկների մշակումը մեծանալու է 4.9%-ով. կանխատեսել են ամերիկյան Commodities Risk Analysis LC փորձագետները, որոնք հսկում են այդ ոլորտում իրավիճակի զարգացմանն արդեն 17 տարի:
Հարցմանը մասնակցած փորձագետները սպասում են, որ 2013թ. առաջին կիսամյակի ընթացքում միջինում կակաոյի գները կբարձրանան 7.8%-ով՝ կազմելով 2643 դոլար մեկ տոննայի համար:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)