«Դժվար ապրուստի» Մերին՝ սերիալային լավագույն դերասանուհի
Վերջին լուրեր
Մերի Մակարյանը Լոս Անջելեսի «Alex» թատրոնում տեղի ունեցած «Armenian Golden Star Awards» մրցանակաբաշխությանը ճանաչվել է «Հեռուստասերիալի տարվա լավագույն դերասանուհի»:
Դերասանուհին՝ «Արմենիա» հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Դժվար Ապրուստ» հեռուստասերիալի Մերիի դերակատարը, այս օրերին ԱՄՆ-ում է: Նա մեկնել էր Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Լոս Անջելեսում նոյեմբերի 11-ին կայանալիք մրցանակաբաշխությանը: Հայաստանից մոտ 20-25 շոուբիզնեսի ներկայացուցիչներ են հրավիրված ԱՄՆ՝ մասնակցելու տարին ամփոփող մեծ մրցանակաբաշխությանը, գրում է armversion.am-ը:
Արդեն կայացած մրցանակաբաշխությանը մասնակցել են Կոնստանտին Օրբելյանը, Արաքսյա Վարդերեսյանը, Ավրաաամ Ռուսսոն, Սիլվա Հակոբյանը, Համլետ Գևորգյանը, Սամվել Գրիգորյանը, Ռուբեն Սասունցին, Սուպեր Սաքոն, Արազ Դարեն, Սոսո Պավլիաշվիլին և մի շարք այլ հայտնի աստղեր:
Իսկ Մերի Մակարյանին շնորհվել է տարվա «Հեռուստասերիալի լավագույն դերասանուհի» մրցանակը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)