Եվրահանձնաժողովը մեղադրում է ադրբեջանցիներին
Վերջին լուրեր
Եվրահանձնաժողովի փոխնախագահ Նիլի Կրոսն իր անձնական բլոգում հայտնել է, որ պատվիրակության՝ Բաքվում գտնվելու ժամանակ ադրբեջանցի հաքերները կոտրել են իր խորհրդականների համակարգիչները տեղեկություն ստանալու նպատակով: Պատվիրակությունն Ադրբեջան էր ժամանել «Համացանցի կառավարման ֆորում»-ին մասնակցելու համար:
Կրոսի ներկայացուցիչ Ռայան Հիթը ենթադրում է, որ համակարգիչների վրա լրտեսական սարքավորումներ են տեղադրվել: Այս պահին համակարգիչները փորձաքննության են ենթարկվում:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Ալի Հասանովը Եվրահանձնաժողովի անդամների մեղադրանքներն անվանել է «անհիմն». փոխանցում է Trend.az-ը:
Հասանովը հայտարարել է, որ երկրի իշխանությունները ստուգում են անցկարել և չեն հայտնաբերել այդ մեղադրանքները հաստատող փաստեր: Կրոսի հայտարարությունը նպատակ ունի «վնաս հասցնել Ադրբեջանի հեղինակությանը և միջոցառման կազմակերպիչներին»,- հայտնում է գործակալությունը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)