Cairns Post. Ավստրալացիներն ականատես են եղել արևի խավարմանը (լուսանկարներ, տեսանյութ)
Վերջին լուրեր
Ավստրալիայի բնակիչները միակն են եղել, ովքեր կարողացել են տեսնել 2012թ. արևի լրիվ խավարումը:
Արևի լրիվ խավարման փուլը սկսվել է Երևանի ժամանակով մոտավորապես 00:35-ին Ավստրալիայի հյուսիսային ափերին: Ինչպես հայտնում է տեղական Cairns Post-ը, տասնյակ հազարավոր մարդիկ Ավստրալիայում դուրս են եկել քաղաքի լողափ, որպեսզի տեսնեն, թե ինչպես է լուսինն ամբողջովին փակում արևի սկավառակը:
Խավարումն իր առավելագույն փուլին է հասել ժամը 02:11-ին, խավարման ընդհանուր տևողությունը եղել է 4 րոպե 2 վայրկյան:
Որպեսզի աշխարհի բոլոր ծայրերից հնարավոր լինի հետևել խավարմանը, ավստրալացիները eclipse2012.org.au կայքում ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել են արևի լրիվ խավարումը:
Խավարումը պատկերող տեսանյութը կարող եք դիտել այստեղ։




























































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)