«Աղբ եթերից» երկրորդ մրցանակաբաշխությունը կմեկնարկի
Վերջին լուրեր
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը անց է կացնելու «Աղբ եթերից» երկրորդ մրցանակաբաշխությունը:
Մրցանակաբաշխության կանոնները չեն փոխվել. ինչպես և նախորդ տարի, բոլոր հաղթողներին փոստի միջոցով ուղարկվելու է հաղթանակի մասին հավաստագիր և 100 դրամ աղբահանության գումար: Նախաձեռնությունը հաղթող հեռուստաընկերությունների ղեկավարությանը խնդրելու է գումարը ստանալուց հետո ծախսել այն նպատակային և մաքրել եթերը այն ողողած աղբից:
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության մամուլի ծառայություն


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)