Համընդհանուր գործադուլ Եվրոպայի մի շարք երկրներում
Վերջին լուրեր
Եվրամիության մի շարք երկրներում համընդհանուր բողոքի ակցիաներ են անցկացվելու աճող գործազրկության և կոշտ տնտեսության միջոցառումների դեմ. հաղորդում է BBC-ն:
Բողոքի ակցիայի մասնակիցները կոչ են անում երկրի ղեկավարներին ուշադրություն դարձնել բնակչության շրջանում աճող դժգոհություններին և հրաժարվել կոշտ տնտեսության միջոցառումներից:
Չորեքշաբթի օրը անցկացվող համատեղ բողոքի ցույցերին մասնակցում է 40 խմբավորում 23 երկրից:
Խոշոր գործադուլներ են սպասվում Իսպանիայում, Հունաստանում, Պորտուգալիայում, Իտալիայում, Բելգիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում:
Ակցիան նախաձեռնել է Արհմիությունների եվրոպական կոնֆեդերացիան:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)