Հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում ականի վրա ադրբեջանցի է պայթել
Վերջին լուրեր
Ադրբեջանի Զինված ուժերի զինվորական 19-ամյա Մահիր Տահիրօղլու Զարբիևը Ադրբեջանի Ֆիզուլինսկի շրջանի Կարախանբեյլի գյուղում՝ հայ-ադրբեջանական զորքերի շփման գոտում, պայթել է ականի վրա. տեղեկացնում է Trend.az-ը:
Միջադեպի արդյունքում զինվորը ոտքերի վնասվածք է ստացել: Դեպքի իրողությունը հաստատել է Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության պետի տեղակալ Թեյմուր Աբդուլլաևը:
Ներկայումս վիրավոր զինվորը գտնվում է հոսպիտալում: Նրա վիճակը գնահատվում է ծանր:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)