ՀՅԴ-ի նախագիծը չընդունվեց
Վերջին լուրեր
Ազգային ժողովի քառօրյայում քվեարկության դրվեց ՀՅԴ պատգամավորներ Աղվան Վարդանյանի, Արմեն Ռուստամյանի, Արծվիկ Մինասյանի, Վահան Հովհաննիսյանի, Արմեն Բաբայանի ներկայացրած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը:
Քվեարկության արդյունքում՝ կողմ՝ 35, դեմ՝ 58, ձեռնպահ չկա, նախագիծը չընդունվեց:
Քվեարկությունից հետո ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն առաջարկեց ևս մեկ անգամ կազմակերպել քվեարկություն, քանի որ, ըստ Մինասյանի, գրանցվող պատգամավորներից շատերի քվեարկության կոճակները չեն աշխատել:
Սակայն ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի որոշմամբ՝ նոր քվեարկություն չանցկացվեց: «Պարո՛ն Մինասյան, մենք մի քանի անգամ կազմակերպեցինք քվեարկություն, և դրանից հետո էլ Ձեր ավելացրած ձայները ես գումարեցի. չեմ կարծում, որ որևէ էական փոփոխություն լինի»,-ասաց Նաղդալյանը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)