Skype-ում վիրուս է հայտնվել, որը կարող է կոտրել օգտատերերի հաշիվները
Վերջին լուրեր
Skype-ի օգտատերերից մեկը հայտնել է, որ 3 ամիս առաջ նա հայտնաբերել է այդ վիրուսը և տեղյակ պահել Skype-ի աշխատակազմին, սակայն խնդիրը մինչ այժմ չի կարգավորվել: Այդ թերության պատճառով տեղի են ունենում օգտատերերի հաշիվների զանգվածային «գողություններ»: Հարձակումն իրագործելու համար անհրաժեշտ է իմանալ միայն զոհի էլեկտրոնային հասցեն: Այն իմանալով՝ կարող են փոխել «զոհի» էջի գաղտնաբառը, որը հաստատելու համար անհրաժեշտ է միայն օգտատիրոջ կողմից հաստատել գործողությունը՝ սեղմելով չաթով ուղարկվող հղման վրա:
Skype ծառայության աշխատակազմը զգուշացնում է խուսափել Skype-ով որևէ էջի հղում պարունակող հաղորդագրությունները բացելուց, եթե նույնիսկ դրանք ուղարկում են ընկերները:
Այս մասին տեղեկացնում է Российская Газета-ն:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)