Toyota-ն հետ է կանչում շուրջ 2.8 մլն մեքենա ամբողջ աշխարհից
Վերջին լուրեր
Ճապոնական Toyota-ն՝ աշխարհի խոշորագույն մեքենաշինական ընկերությունը, տեխնիկական խնդիրների պատճառով ստիպված է ամբողջ աշխարհից 2.77 մլի մեքենա հետ կանչել։
Միայն Ճապոնիայից Toyota-ն 1.675 միլիոն մեքենա է հետ կանչել։ Իսկ ահա Միացիալ Նահանգներից և Եվրոպայից ընդանուր առմամբ ետ է կանչել 1.516 մլն մեքենա։ Ըստ ընկերության ներկայացուցչի՝ հետկանչի պատճառ են դարձել մեքենաների ղեկային մեխանիզմում առկա խնդիրները, ինչպես նաև հիբրիդային մոդելների ջրի պոմպերում առկա խնդիրները։
Միայն վերջին ամիսների ընթացքում սա Toyota ընկերության կողմից մեքենաների երկրորդ բազմամիլիոնանոց հետկանչն է։
Հիշեցնենք, որ հոկտեմբերին Toyota-ն ապակիների հետ կապված խնդիրների պատճառով 7.4 մլն մեքենա էր հետ կանչել։ Այս անգամ հետ կանչվող մեքենաների շարքում են երկրորդ սերնդի Prius-ի և Corolla-ի մի քանի մոդելներ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)