Բանտարկվել է կատվին լվացքի մեքենայում չորացնելու համար
Վերջին լուրեր
Մեծ Բրիտանիայի բնակիչ Ալան Սթոթոնը դատապարտվել է 56 օրվա բանտային կալանքի այն բանի համար, որ իր կատվին դրել է լվացքի մեքենայի չորանոցում և միացրել այն 12 վայրկյան: Այս մասին հաղորդում է Agence France-Press-ը՝ հղում կատարելով Բրիտանիայի կենդանիների պաշտպանության թագավորական ծառայությանը:
«Թագուհի» մականվամբ կատվի հետ միջադեպը տեղի է ունեցել 2012թ. հուլիսին: Հանցագործը համացանցում տեղադրել էր տեսահոլովակը, որը պատկերում էր, թե ինչպես է նա չորացրել կենդանուն:
Տեսահոլովակը հայտնվել էր կենդանիների պաշտպանության ծառայության ուշադրության կենտրոնում, որը պատասխանատվության առջև է կանգնեցրել բրիտանացուն կենդանիների նկատմամբ ցուցաբերած դաժան վերաբերմունքի համար. կենդանին չորացման ընթացքում վնասել էր լեզուն և կոտրել ատամը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)