Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ռուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը «Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ 2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց. Սուրենյան (լուսանկար) 

Նիկոլ Փաշինյան. Նույնիսկ պաշտոնական պատկերացմամբ՝ 2013-ին ՀՀ քաղաքացիներն ավելի վատ են ապրելու

Վերջին լուրեր

Ազգային ժողովի քառօրյայում շարունակվում են ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի քննարկումները: Այսօր նիստի ընթացքում մտքերի փոխանակության ժամանակ ելույթով հանդես եկավ «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով խոսեց տարբեր ոլորտներում ծախսերի կրճատումների մասին: 

«2013 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագիծն այլ կերպ չեմ կարող անվանել, քան կոնսերվացման բյուջե: 2013թ. ՀՀ պետական բյուջեի նածագիծն ընթերցելիս զգացողությամբ համակվեցի, թե դա փակվող օբյեկտի բյուջե է: Ինչն է նման զգացողության պատճառը: Բյուջեի ծախսերի նախատեսում բաժնում, օրինակ, ասվում է, որ 2013 թվականին կրթության ոլորտում աշխատավարձերի գծով ծախսերը 2012 թվականի համեմատ նվազելու են 542.6 մլն դրամով: Ըստ կառավարության՝ դա մի պարզ բացատրություն ունի. 2013-ին Հայաստանի դպրոցների աշակերտների թիվը լինելու է 6800-ով ավելի պակաս, քան 2012-ին: Պաշտոնական թվերով, ի դեպ, 2013-ին նախատեսվում է Հայաստանի դպրոցներում ունենալ շուրջ 27 000-ով պակաս աշակերտ, քան 2009 թվականին: Եվ ինչպիսինն է արձագանքը, կառավարությունը, ինչպես տեսաք, սա համարում է պատեհ առիթ կրթության ոլորտի աշխատողների աշխատավարձերի ֆոնդը կրճատելու համար: Այսինքն՝ 2013 թվականի ընթացքում հանրակրթության ոլորտում զբաղված ծառայողները ստանալու են 542 մլն դրամով ավելի պակաս աշխատավարձ, քան 2012 թվականին:

Սա այլ կերպ, քան արտաքաղթի խրախուսում, դժվար է անվանել, որովհետև եթե աշակերտների թվաքանակի նվազմանը քո արձագանքն այն է, որ մարդկանց գրպանից 542 մլն դրամ ետ ես վերցնում, նշանակում է միտումը՝ գործընթացը քեզ չի անհանգստացնում: Դու հարկ չես համարում քաղաքացիների արտագաղթի հետևանքով չակերտավոր խնայված գումարն ուղղակի ձևով, որպես աշխատավարձ տաս չարտագաղթածներին, որպեսզի Հայաստանում մնացողը ուղերձ ստանա, հասկանա, որ իր մնալը կարևոր է քեզ համար ու եթե արտագաղթի այս պայմաններում դու դա չես անում, նշանակում է՝ իրագործում ես կոնսերվացման քաղաքականություն, նշանակում է կառավարում ես արտագաղթը, և ոչ թե այն կանգնեցնելուն ուղղված միջոցներ ես ձեռնարկում: Եթե կառավարությունն արտագաղթը կանխելուն ուղղված քաղաքականություն վարեր, ոչ թե կկրճատեր աշխատավարձային ֆոնդը, այլ կրճատվող գումարն ամբողջությամբ որպես աշխատավարձ, հավելավճար կբաշխեր օրինակ հայ-ադրբեջանական սահմանի լայնքով տեղակայված գյուղական դպրոցների ուսուցիչներին:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այս ամբիոնից ասաց, թե սահմանամերձ գյուղերում, գյուղական դպրոցներում ուսուցչական կադրերի խնդիր կա: Բա այդ ինչպե՞ս եք, պարոնա՛յք կառավարության անդամներ, աշխատավարձի ֆոնդ կրճատում, ինչո՞ւ կրճատված ֆոնդը չեք տալիս սահմանամերձ լեռներում աշխատողներին, որ նախ՝ այս պահին այնտեղ աշխատող ուսուցիչը հասկանա, որ իր ներկայությունն ու գործը կարևոր են պետության համար, և հետո՝ երիտասարդ մանկավարժների շրջանում գյուղում ապրելու, աշխատելու շահագրգռվածություն առաջանա: Հարցս, իհարկե, հռետորական է, որովհետև կրկին պետք է հիշենք, որ Հայաստանի քաղաքացիները գործող կառավարության ղեկավարի համար պոտենցիալ հեղափոխականներ են ահա, և նա մաշեցնում է Հայաստանի հեղափոխական պոտենցիալը:

Քավ լիցի, տպավորություն չստեղծվի, որ նման եզրակացություն անում եմ ընդամենը մեկ ոլորտում իրականացվող բյուջետային քաղաքականության վերլուծությանը: Կոնսերվացման քաղաքականությունը զգացվում է բյուջեի ողջ նախագծում:

Բերեմ կոնկրետ օրինակներ. սոցիալական ոլորտի ծախսերը 2012-ի համեմատ կրճատվել են 4 մլրդ 112 մլն դրամով: Սոցիալական կենսաթոշակի ֆոնդն, օրինակ, պակասել է 203 մլն դրամով, աշխատանքային կենսաթոշակի ֆոնդը պակասել է 1 մլրդ 648 մլն դրամով: Այս կրճատումներին կառավարության տված բացատրությունը նույնն է՝ մարդկանց թվաքանակի կրճատում: Զարհուրելին այն է, սակայն, որ չկա բացատրություն, թե ինչու, ինչպես, ինչ պատճառով են պակասում մարդիկ: Կառավարությունն ամենևին մտահոգված չէ արտագաղթով, եթե մտահոգված է, ցույց տվե՛ք մի կետ, որ կվկայի այդ մասին:

Ընդդիմության ներկայացուցիչներն այս ամբիոնից բազմիցս ապացուցել են, որ նույնիսկ առկա միջոցները ճիշտ և արդարացի բաշխելով՝ հնարավոր է սոցիալական իրավիճակն էապես մեղմել, արտագաղթի տեմպերն էականորեն նվազեցնել, բայց կառավարությունը չի լսում, չի ուզում լսել, փոխարենը թոշակային ֆոնդը կրճատել է մի քանի միլիարդ դրամով: Նույնիսկ ընդդիմության կողմից առաջարկվող չափերը, թոշակի և աշխավարձի բարձրացումը չէր ապահովելու ՀՀ քաղաքացիների 21-րդ դարի արժանի կեցությունը: Պարզապես դա կլիներ ուղերձ քաղաքացիներին, որ իրենց ներկայույթյունը կարևոր է կառավարության համար, կառավարությունն ուզում է, փափագում է, որ այդ մարդիկ ապրեն Հայաստանում: Թեկուզ սոցիալապես անապահով, բայց քաղաքացին կզգար սեփական կարևորությունը պետության, հայրենիքի համար, բայց, ցավոք, մենք գործ չունենք կառավարության և իշխանության հետ, որ իր առաջ զարգացման խնդիրներ է դրել:

Այո, 2013 թվականի բյուջեի եկամուտներն ու ծախսերը, ըստ ներկայացված նախագծի, ավելացել են, բայց, երբ ուսումնասիրում ենք այդ աճի տեղաբաշխումը, հասկանում ենք, որ աճող գումարների զգալի մասը դրվել է այնպիսի տեղերում, որտեղ նրանց սպասում են կոռուպցիան, ատկատները, չարաշահումները:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Այս բյուջեն ակնհայտ է դարձնում ամեն բան, նույնիսկ պաշտոնական պատկերացմամբ 2013 թվականին ՀՀ քաղաքացիներն ավելի վատ են ապրելու, շատ ավելի, քան 2012 թվականին, մինչդեռ իշխանությունները մի խնդիր ունեն՝ ապահովել մարդկանց բարեկեցությունը: Գործող իշխանությունները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ոչ միայն չեն կարողանում այս խնդիրը լուծել, այլև հակառակն են անում՝ ամեն տարվա հետ Հայաստանը դնելով ավելի ու ավելի ծանր վիճակում:

Հայաստանում այժմ տեղի է ունենում այն, ինչը պլանավորել էր իշխանությունը՝ զանգվածային արտագաղթ, ահագնացող մենաշնորհներ, կոռուպցիա, չարաշահումներ, աղքատություն, և այս ֆոնին ամենևին էլ զարմանալի չէ, որ Ազգային ժողով է ներկայացվել մի բյուջե, որն այլ կերպ, քան կոնսեվացում, դժվար է անվանել, ամենևին զարմանալի չէ, որ հակահեղափոխական Տիգրան Սարգսյանը հարկ չի համարում այս փաստաթուղթը ներկայացնել Ազգային ժողովում՝ դառնալով երրորդ հանրապետության առաջին վարչապետը, ով ԱԺ-ում չի ներկայացնում թիվ մեկ ֆինանսական, երկրի ամենակենսական փաստաթուղթը: Սրանում զարմանալի ոչինչ չկա, որովհետև ՀՀ վարչապետը չէր կարող երկիրը կոնսերվացնող փաստաթղթի տակ ստորագրել նույնիսկ, իսկ ՀՀ լուծարային հանձնաժողովի նախագահի տեղակալը կարող էր, իսկ այդ նույն ժամանակ լուծարային հանձնաժողովի նախագահն իր հանգիստն է վայելում օտարերկրյա դելյուքս կարգի ապարտեմենտներում»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը «Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ 2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց. Սուրենյան (լուսանկար) Հայտնաբերվել է 237 մլն տարի առաջ ապրած ամբողջությամբ ծովային երկկենցաղի գոյության առաջին վկայությունը (Լուսանկարներ) Նշվել են Եվրոպայի՝ պլաստիկով ամենից շատ աղտոտված գետերը (Լուսանկարներ) Հայտնաբերվել է էվոլյուցիոն անցման նոր տեսակ, որն ընթանում է առանց զանգվածային անհետացման Գիտնականները վերականգնել են գրեթե 2 000 տարի առաջ գլխատված և Շոտլանդիայում հռոմեական ամրոցի մոտ թաղված տղամարդու դեմքը (լուսանկար) Մանկական վզնոց և 38 մետաղադրամ. ինչ են գտել գիտնականները Պոմպեյում՝ Վեզուվի ժայթքումից առաջ փակված պահարանում Հին տաճարների քարերը դարձել են տների հիմքեր․ հնագետները բացահայտել են մայաների լքված քաղաքի ճակատագիրը Բժիշկը զգուշացրել է, թե ինչպես է երեխայի կծվածքի վրա հեռախոսը պահելն ազդում Հաստ աղիքի քաղցկեղի վաղ նշաններ. Ինչպես հայտնաբերել հիվանդությունը Վիրջինիայի և Վաշինգտոնի իշխանությունները հայց են ներկայացրել Թրամփի հաղթական կամարի կառուցման դեմ Տուսկը հրաժարվել է փոխզիջումից Սահմանադրական տրիբունալի հարցում․ «Գոռգոռոցները, սուտն ու ծեծկռտուքը չեն կարող իրավունքի աղբյուր լինել Լեհաստանում» McDonald’s-ը հայտնվել է դատական սկանդալի կենտրոնում՝ խոզի մսով սենդվիչի բաղադրության պատճառով․ դատարանը հայցի մի մասը չի մերժել Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև G20-ի գագաթնաժողովը Ռուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկները Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո
Ամենադիտված