Իրանում ուղղաթիռ է կործանվել. Կա 10 զոհ
Վերջին լուրեր
Իրանի հյուսիս-արևելքում ուղղաթիռի կործանման հետևանքով 10 մարդ է զոհվել։ Ավելի վաղ հաղորդվում էր 9 զոհի մասին։
Ուղղաթիռն էվակուացնում էր ավտովթարից տուժած 5 մարդու։ Վատ տեսանելիության պատճառով կործանման վայրում խիտ մառախուղ էր գոյացել, և օդաչուն չափազանց ուշ նկատեց բարձր լարման գիծը և ուղղաթիռը։ Ուղղաթիռում էին գտնվում նաև փրկարարն ու օդաչուական անձնակազմի 4 անդամ։
Տեղում մահացել է 8 մարդ։ Եվս երկուսը մահացել են հիվանդանոց տեղափոխվելուց հետո։
Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները պարզաբանում էին, որ կործանվածը եղել է քաղաքացիական ուղղաթիռ։ Այս հանգամանքի հետ կապված՝ հաղորդվում էր Իրանի արևելքում հակաօդային պաշտպանության ուժերի լայնամասշտաբ զինավարժությունների մասին, որին մասնակցում էին նաև իրանական ռազմաօդային ուժերը. փոխանցում է ИТАР-ТАСС-ը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)