Ոստիկանությունն ուսումնասիրում է Ռուբեն Հայրապետյանի «գործը»
Վերջին լուրեր
«Ոստիկանությունն ուսումնասիրում է հրապարակումը»։ Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը՝ անդրադառնալով երեկ տարածված այն տեղեկություններին, ըստ որոնց՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից դաժան ծեծի է ենթարկվել «Փյունիկ» ակումբի նախկին բժիշկ Վարդան Հովասափյանը։
Լրագրողի հարցին՝ քր.գործ հարուցվելո՞ւ է, թե՞ ոչ, ոստիկաններն արդյոք փորձե՞լ են կապ հաստատել բժշկի հետ, Մալխասյանը տվեց նույն պատասխանը՝ «Հրապարակումն ուսումնասիրվում է»։
Հիշեցնենք, որ երեկ Լուրեր.com-ը գրել էր, որ մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ բժիշկ Վարդան Հովասափյանը դաժան ծեծի է ենթարկվել Ռուբեն Հայրապետյանի կողմից և ծանր վիճակում՝ դեմքը կարված, ծնոտը կոտրած, դուրս է եկել ֆեդերացիայից: Ընկերներից մեկի այն հարցին, թե ով է արել, Հովասափյանը պատասխանել է՝ «Ռուբեն Հայրապետյանը», ինչից հետո շտապ նստել է տաքսի ու հեռացել:
Այս պահի դրությամբ Հովասափյանի գտնվելու վայրն անհայտ է, հեռախոսահամարները՝ անհասանելի: Նույնիսկ ընտանիքի անդամները տեղեկություն չունեն վերջինիս գտնվելու վայրի կամ որպիսության մասին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)