ԵԽԽՎ-ն պատրաստ է հնարավորինս աջակցել ԵԱՀԿ ՄԽ-ին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում
Վերջին լուրեր
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ղեկավար Ժան Կլոդ Մինյոնը Փարիզում կայացած մոնիտորինգային կոմիտեի նիստի շրջանակներում հանդիպել է հայկական և ադրբեջանական պատվիրակությունների ղեկավարների հետ։
Ինչպես հաղորդում է АзерТадж-ը, հանդիպման հիմնական թեման ղարաբաղյան հակամարտությունն էր։
Մինյոնն իր ղեկավարած կազմակերպության անունից հույս է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի խաղաղ ճանապարհով, ինչպես նաև հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությանն աջակցելու պատրաստակամության մասին։ «ԵԽԽՎ-ն պատրաստ է համակողմանի աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությանը»,-ասել է նա։ ԵԽԽՎ-ի ղեկավարը և երկու երկրների պատվիրակությունների ղեկավարներն ընդգծել են նաև նման հանդիպումների անցկացման կարևորությունը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)