ՈւԵՖԱ-ի անդրադարձը Սարգիս Հովսեփյանին (տեսանյութ)
Վերջին լուրեր
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքն անդրադարձել է Հայաստանի հավաքականի նախկին ավագ լեգենդար ֆուտբոլիստ Սարգիս Հովսեփյանին և վերջինիս մասին տեսանյութ պատրաստել:
Տեսանյութում Հովսեփյանը նշում է, թե ինչքան պատասխանատու է ավագի թևկապը կրելը:
Ֆուտբոլիստն ազգային հավաքականի կազմում հանդես է եկել 20 տարի և մասնակցել ռեկորդային 131 հադիպման:
«Հավաքականի ավագի կոչումը մեծ պատասխանատվություն է և միևնույն ժամանակ մեծ երջանկություն: Փորձում ես 100-տոկոսանոց արդյունք ցույց տալ և օրինակ լինել մյուս խաղացողների համար: Ես պետք է խաղընկերներիս հասցնեմ այն միտքը, որ իրենք խաղում են ազգային հավաքականի համար, այլ ոչ թե իրենք իրենց: Հայաստանի ներկայիս հավաքականում ընդգրկված են բարձրակարգ ֆուտբոլիստներ, նրանք պրոֆեսիոնալ են և նրանց սովորեցնել պետք չէ, նրանք գիտեն, թե ինչ է անհրաժեշտ անել»,-ասել է Հովսեփյանը:
Սարգիս Հովսեփյանի հրաժեշտի խաղը տեղի կունենա այսօր՝ Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպման շրջանակներում:
Ֆուտբոլիստին նվիրված տեսանյութը կարող եք դիտել այստեղ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)