Խանջյան փողոցում շենքի փլուզման հետևանքով տուժածը վերակենդանացման բաժնից տեղափոխվել է պալատ
Վերջին լուրեր
Հոկտեմբերի 25-ին Խանջյան 20 հասցեում կիսակառույցի փլուզման հետևանքով փլատակների տակ մնացած 11 հոգուց բաղկացած շինարարական բրիգադի անդամներից մեկը՝ Վոլոդյա Մաթևոսյանը, այսօր վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվելու է նյարդաբանական բաժանմունք: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասացին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից:
«Տուժածի վիճակը գնահատվում է կայուն»,- ասաց բժիշկը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Jose» ռեստորանային համալիրի մոտ կառուցվող շենքում փլուզում էր տեղի ունեցել: Փլվել էր շինության երրորդ հարկը: Փրկարարները փլատակներից դուրս էին բերել 9 տուժածի:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)