«Лоб в лоб». Մխիթարյան-Կուդրյավցևա
Վերջին լուրեր
«Շախտյորի» պաշտոնական պարբերականի «Лоб в лоб» բաժնում հանդիպել են «հանքափորների» վաղեմի երկրպագու դերասանուհի և հաղորդավարուհի Լերա Կուդրյավցևան և ակումբի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը: Ուկրաինական ակումբի պաշտոնական կայքը մեջբերել է նրանց հարցազրույցից մի հատված.
–Եթե հնարավորություն ունենայիք մեկ օրով փոխել ձեր սեռը, առաջին հերթին ի՞նչ կանեիք։
Լերա Կուդրյավցևա-Դա իմ երազանքն է: Ես միշտ մի փոքր տղայական հատկանիշներ եմ ունեցել և ամբողջ կյանքում ընկերություն եմ արել տղաների հետ: Մեծ հաճույքով մի քանի տարի կապրեի որպես տղամարդ: Կզբաղվեի ֆուտբոլով և հոկեյով:
Հենրիկ Մխիթարյան-Եթե նման բան տեղի ունենար, ես նույնիսկ տանից դուրս չէի գա:
-Կարո՞ղ են ձեզ հետ ձեր երկրպագուներն ընկերանալ։
Լերա Կուդրյավցևա-Ընկերությանը ես պատասխանատվությամբ եմ վերաբերվում, բայց նստել, զրուցել՝ մեծ հաճույքով:
Հենրիկ Մխիթարյան-Իհարկե, ես բաց եմ շփման համար և կարող եմ ընկերություն անել բոլորի հետ։
Մեջբերում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)