Ռուբեն Հայրապետյան. «Քենեդուն էլ եմ ես սպանել»
Վերջին լուրեր
Ռուբեն Հայրապետյանը հերքում է հրապարկված այն լուրը, թե ծեծել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի աշխատանքից ազատված բժիշկ Վարդան Հովասափյանին:
«Ես նման բան չեմ արել, գնացեք իմ գործի տեղը հարցրեք, գնացեք հարցրեք բժշկին, ես մի շաբաթ ա չեմ էլ գնացել կաբինետ: «Փյունիկ» ակումբը բժշկին ազատել է աշխատանքից, մարդիկ վերցնում են, գրում են»,-«Ա1+»-ին հայտնեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Պարոն Հայրապետյանի խոսքերով՝ նույն տրամաբանությամբ, որքան չբացահայտված դեպքեր կան, կարող են իրեն վերագրել;
«Պատրիս Լուլումբային էլ եմ ես սպանել, Քենեդիին էլ եմ ես սպանել, ինչքան շառեր կա իմ վրա գրեք, ես պատրաստ եմ, արդեն իմունիտետ եմ ձեռք բերել: Ես մեկն եմ, դուք շատ եք»,-նշեց Ռուբեն Հայրապետյանը:
A1plus.am


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)