Քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի զարգացման հարցերը
Վերջին լուրեր
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը՝ Հայաստանում ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի ծրագրերի ղեկավար Ահմեդ Իհվեյդայի գլխավորությամբ:
Քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման համակարգում իրականացվող ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել ոլորտի զարգացման հեռանկարներին:
Ա. Իհվեյդան տեղեկացրել է, որ հանդիպումներ է ունեցել օպերատոր ընկերությունների, դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ծանոթացել կատարվող աշխատանքներին` միաժամանակ գոհացուցիչ համարելով արձանագրված արդյունքները: Նա դրական է համարել նաև իրականացվող ծրագրերին կառավարության ցուցաբերած աջակցությունը:
Կողմերը կարևորել են համակարգում բարեփոխումների շարունակումը` արձանագրելով, որ ավելացել է նաև ոլորտով հետաքրքրվող դոնոր կազմակերպությունների թիվը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համակարգի կառավարման սցենարների մշակման վերաբերյալ:
Փոխվարչապետը ՀԲ գործընկերներին առաջարկել է փորձագիտական մակարդակով սկսել աշխատանքները, որպեսզի գարնանն արդեն որոշակի տեսլական ներկայացվի կառավարությանը:
Անդրադարձ է եղել նաև Հայաստանին ՀԲ-ի կողմից տրամադրվող բյուջետային օժանդակության վարկին, մասնավորապես, ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում իրականացվող աշխատանքների հետ կապված պայմաններին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)