Ստեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից Ո՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկել Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ Սկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին 

Գ. Ծառուկյան. «Կարամ անձնապես կորցնեմ ունեցվածք, գումար, բայց ժողովրդի վստահությունը չեմ կորցնի»

Վերջին լուրեր

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր Գյումրի այցելության ժամանակ «Հոկտեմբեր» կինոթատրոնի դահլիճում հանդիպեց ԲՀԿ ակտիվի եւ գյումրեցիների հետ: ԲՀԿ առաջնորդը բավականին ծավալուն ելույթ ունեցավ՝ շնորհավորելով գյումրեցիներին ինչպես նոր քաղաքապետ ունենալու, այնպես էլ նոր տրակտորներ ու մեքենաներ ստանալու առիթով: Այս մասին տեղեկացնում է Galatv–ն։

«Հարգելի գյումրեցիներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ, մենք առաջին անգամ, երբ հանդիպեցինք քաղաքապետի քարոզարշավի ժամանակ, ես ձեզ բոլորիդ ասեցի, որ ես ոչ թե եկել եմ որևիցե բանի տեր դառնալու, ունեցվածք դիզելու կամ ինչ-որ ծրագրի համար, այլ եկել եմ ես այստեղ օգնելու, ասելու, ամրապնդելու այն վստահությունը, որ կա ձեր կողմից իմ հանդեպ: Դա պարտավորեցնող է, որ մարդ կարողանա պահել եւ պահպանել: Կյանքում ամենաթանկ բանը կայացած ունևոր մարդու համար վստահության հավատն է ժողովրդի: Եվ եթե մինչեւ այսօր էդ հավատը ես չեմ կորցրել, առավել եւս հիմա ձեզ վստահեցնում եմ, որ այդ վստահությունը չեմ կորցնի: Կարամ անձնապես կորցնեմ ունեցվածք, գումար, բայց ժողովրդի վստահությունը չեմ կորցնի»,-ասաց Գ. Ծառուկյանը:

«Եկել եմ այսօր ձեզ ասելու, որ, այո´, մեր խոսքը գործ է, եւ ինչ-որ ասել ենք, չի եղել մի բան, որ մի բան ասեմ եւ դա իրականություն չդարձնեմ: Հիշո՞ւմ եք, որ ձեզ ասեցի՝ մեր առաջին օգնությունը կլինի քաղաքապետարանին մեքենաներով օգնելը, այո´, պարոն Բալասանյան, ձեր աշխատանքի հետ, իմ առաջին խոստումը կատարել եմ: Իմ ուզածը մեկն է, որ այն քաղաքը, որը մեր հիշողությունների մեջ եզակի քաղաք է՝ իր հզորությամբ, ժողովրդի հումորով, ուշադրության կենտրոնում լինի, որ մարդիկ կարողանան ապրեն բարեկեցիկ կյանքով»:

Այնուհետեւ Գ. Ծառուկյանը խոսեց երկրի սոցիալ-տնտեսական խնդիրներից ու արտագաղթից: «Խի՞ են գնում՝ աշխատանք չունեն, կամ աշխատանք ունեն՝ գումարը քիչ է: Ուրեմն պետք է էնպես լինի, որ ինչքան գնաճը բարձրանում ա, աշխատավարձն ու թոշակն էլ բարձրանան: Ոչ ոք չի ուզում տուն մտնելուց գլուխը կախի իր ծնողի առաջ, իր կնոջ առաջ, ուզում է արժանապատիվ աշխատել եւ իր տունը պահել: Ասում են՝ 30 տոկոսը աղքատ են, իսկ մնացած 70-ը հարո՞ւստ են: 40 տոկոսն էլ ստանում է 40 հազար դրամ, 40 հազարը համարում են բավարա՞ր ապրելու համար, այդ բավարար համարողը թող ինքը իր ընտանիքով էդ 40 հազար դրամով ապրի, որ նոր հասկանա՝ ինչ է դա նշանակում: Հիմնական խնդիրն այն է, որ ծրագիր կամ բյուջեն կազմելու համար ոչ թե պետք է վերեւից նայեն, ոչ թե թղթերի վրա պետք է ասեն, որ Գյումրին ինչ-որ կենտրոն են սարքելու, այլ պետք է այդ ծրագիրը իրականություն դարձնեն, որ ժողովուրդն իրեն խաբված չզգա»:

Ծառուկյանի խոսքերով՝ իր ուզածը միայն այն է, որ ժողովրդի մասին մտածող լինի, որ իշխանություններն իրենց պատկերացնեն ժողովրդի փոխարեն եւ ապահովեն աշխատատեղերով : «Ժողովուրդը ոչ նպաստ ա ուզում, ոչ էլ օգնություն, այլ ժողովուրդն ուզում է պայման, աշխատանք, հնարավորություն… Մեր ուզածն էլ սա է, մենք ոչ պաշտոն ենք ուզում, ոչ ոլորտ ենք ուզում, ոչ էլ ինչ-որ ուրիշ գումար վաստակել ենք ուզում: Աստծո կամոք, մենք ոչ պետական պաշտոնում ենք եղել, ոչ էլ ուզում ենք լինել, ոչ էլ ինչ-որ ոլորտ լինի, կամ մենաշնորհ լինի, մենք ուզում ենք, որ ժողովրդի դեմքին ժպիտ լինի եւ ժողովուրդը երկրից չթողնի-գնա, որովհետեւ այսօր գնալով ժողովրդի վիճակն է´լ ավելի վատանալու է: Ավել-պակաս խոսում են, մարդիկ 100 դոլար փող չեն ունեցել, մտել են քաղաքականության մեջ, այսօր 4-5 հատ տներ ունեն, բիզնես ոլորտ, ազգ ու տակին տեղավորելով, մեծ-մեծ խոսում են ժողովրդից, պետությունից, պետականությունից: Էսօր բոլորս էլ հասկանում ենք»,-հայտարարեց ԲՀԿ առաջնորդը: Նա ասաց նաեւ, որ ԲՀԿ-ն «մտել է ծանրության տակ», եւ նպատակը մեկն է, որ ժողովրդի վստահությունն ու հավատը չկորցնեն: Հենց այդ գիտակցությամբ էլ ԲՀԿ-ն առաջարկել է Ս. Բալասանյանի թեկնածությունը Գյումրու քաղաքապետի պաշտոնում:

«Բալասանյանի թեկնածությունը Գյումրիում ներկայացնելով, իհարկե, մենք հասկանում էինք, որ պատասխանատու քայլ է: Իմանալով, որ Բալասանյանը ունեւոր, կայացած մարդ է ու ցանկություն ունի աշխատելու, իր էղածից էլ ներդնելու է՝ ժողովրդի համար ու պատմության մեջ անցնելու»: ԲՀԿ առաջնորդը խոստացավ, որ ԲՀԿ-ն եւ անձամբ ինքը Ս. Բալասանյանի կողքին են լինելու եւ աջակցելու, օգնելու են նրան, որպեսզի ժողովուրդն իրեն խաբված չզգա: «Ամեն մարդ իրեն պտի դնի դիմացինի տեղը: Եթե քեզ խաբում են, խաբված մարդը ո՞նց կարա հավատա: Պարոն Բալասանյան ջան, հանկարծ քաղաքական չսարքես քաղաքապետարանը, որ ասենք «Բարգավաճ» չէ, անպայման մտնի, մենք այդպիսի սկզբունք չունենք: Մարդը, թեկուզ ընդդիմություն, աշխատում ա տվյալ ոլորտում, կամ անկուսակցական ա, եթե աշխատանքը բարեխիղճ կատարում ա, ոչ ոք բարոյական իրավունք չունի նրան պարտադրելու, որ հուսախաբ լինի մարդը: Քո աշխատանքով ու սկզբունքով էնպես աշխատես, որ մարդը հավատա եւ ցանկանա քո կողքին լինել: Մենք ասում ենք, որ քաղաքապետի կողքին ենք, ամեն ինչով աջակցելու, օգնելու ենք, օրենք, ծրագրեր ներկայացնելու եւ մեր հաշվին իրական ենք դարձնելու»,-ասաց Գ. Ծառուկյանը:

Իր ծավալուն ելույթի վերջում Գ. Ծառուկյանը Ս. Բալասանյանին մաղթեց առողջություն, հաջողություն եւ նպատակների իրականացում: «Վստահելով 65 տոկոս քվե տվեցիք, շնորհակալ եմ, նույնը՝ նաեւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ…կանենք ամեն ինչ ձեր վստահությունը պահելու համար: Որ դուք ձեր հարաբերությունների մեջ խաբված չզգաք, բարձր տրամադրություն, եւ ամեն ինչ կամաց-կամաց լավ է լինելու, մենք միասնական բոլոր խնդիրները լուծելու ենք եւ ձեր կողքին ենք»,-վստահեցրեց Գ. Ծառուկյանը դահլիճում հավաքված գյումրեցիներին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ստեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան Բատոր
Ամենադիտված