Տիգրան Սարգսյանը՝ ՀԱԿ-ԲՀԿ նախագահի միասնական թեկնածուի հավանականության մասին
Վերջին լուրեր
ՀԱԿ-ԲՀԿ միասնական նախագահի թեկնածուի հավանականությունը վարչապետ Տիգրան Սարգսյանը փոքր է համարում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ինքը՝ վարչապետը։
«Քաղաքական դաշտում ես ոչինչ չեմ բացառում, բայց դրա հավանականությունը համարում եմ փոքր, որովհետև ես նայում եմ մեր կուսակցությունների անցած ճանապարհը։ Մենք միասին ճանապարհ ենք անցել, միմյանց լավ ճանաչում ենք, գիտենք, թե ինչ արժեքների շուրջ է տեղի ունենում մեր համախմբումը, ովքեր են այդ գաղափարների կրողները, և այդպիսի կտրուկ շրջադարձը քաղաքականության մեջ ավելի քիչ հավանական է, քան այն գործելակերպը, որը կար նախկինում, իհարկե չբացառելով, որ կարող է նաև այլ սցենար ևս զարգանալ»,-նշեց վարչապետը։
Նրա խոսքերով՝ եթե ԲՀԿ-ն կոալիցիայի անդամ չէ, բնականաբար պետք է փոխվի նաև նրա գործելաոճը, ինչն արդեն ակնհայտ է։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)