ՖԻՖԱ-ն հրապարակեց տարվա լավագույն գոլի թեկնածուների անունները (տեսանյութ)
Վերջին լուրեր
ՖԻՖԱ-ն հրապարակեց տարվա «Լավագույն գոլ» մրցանակի թեկնածուների անունները: Ֆուտբոլի սիրահարները լավագույն գոլի համար կարող են քվեարկել այստեղ: Քվեարկությունը կտևի մինչև նոյեմբերի 29-ը, որից հետո կընտրվեն ամենաշատ ձայներ հավաքած երեք գոլերը: Եվ այդ ժամանակ երկրպագուները կշարունակեն իրենց քվեարկությունը: Հաղթողի անունը կհայտարարվի Ցյուրիխում, հունվարի 7-ին՝ «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության ժամանակ:
Լավագույն գոլի թեկնածուներն են.
Ագյեմենգ Բադու
Հաթեմ Բեն Արֆա
Ռադամել Ֆալկաո
Էրիկ Հասլի
Օլիվիա Խիմենես
Գաստոն Մեալյա
Լիոնել Մեսսի
Նեյմար
Մուսա Սոու
Միրոսլավ Ստոխ
«Լավագույն գոլ» մրցանակը կրում է Ֆերենց Պուշկաշի անունը և արդեն 4-րդ անգամ կտրվի «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության ժամանակ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)