Տարին հաղթանակով ավարտեցինք. Վարդան Մինասյան
Վերջին լուրեր
Հայաստան-Լիտվա հանդիպման հետխաղյա մամլո ասուլիսի ժամանակ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նշեց, որ խաղում երկու կարևոր իրադարձություն տեղի ունեցավ.
«Այսօրվա խաղում երկու կարևոր իրադարձություն տեղի ունեցավ. հաղթեցինք և տարին հաղթանակով ավարտեցինք։ Ես երեկ նշել էի, որ մենք ունենք աջ, ձախ և հենակետային դիրքի խնդիրներ։ Մենք այսօր տեսանք, որ Կամո Հովհաննիսյանն իրեն արդարացրեց, մնացած ֆուտբոլիստներին փորձարկում էինք և այս ամենից հետևություններ կանենք»:
Անդրադառնալով Էդգար Մանուչարյանին՝ մարզիչը նշեց, որ Մանուչարյանը փոխարինվեց մկանային վնասվածքի պատճառով:
Սարգիս Հովսեփյանը նշեց, որ թիմակիցներին խնդրել էր 4 գոլ խփել.
«Տղաներն ինձ անակնկալ արեցին եւ չորս գնդակ ուղարկեցին հակառակորդի դարպասը: Նրանց խնդրել էի չորս գոլ խփել, տղաները չմերժեցին /ծիծաղում է/: Շնորհակալ եմ նրանցից: Ֆուտբոլի Ֆեդերացիայի եւ Երևանի քաղաքապետարանի նվերն անակնկալ էր ինձ համար»:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)