Ամենագեղեցիկը մեր 11-մետրանոցից խփած գոլն էր. Լիտվայի մարզիչ
Վերջին լուրեր
Հայաստան-Լիտվա հանդիպումից հետո Լիտվայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չաբա Լասլոն լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ մրցավարը մի քանի սխալներ թույլ տվեց:
«Մրցավարության հետ կապված ոչ մի կարծիք չունեմ, միայն կարող եմ ասել, որ չարձանագրեց մի քանի խաղից դուրս վիճակ: Ես հարգում եմ Հայաստանի հավաքականին, եթե հաղթել եք, ապա ուժեղ եք: Խաղից հետո մրցավարին ասեցի, որ երկու անգամ 10 մետրանոց խաղից դուրս վիճակ կար: Իմ լավագույն բարեմաղթանքներն եմ հղում Սարգիս Հովսեփյանին: Ես իմ տղաներից գոհ եմ: Արաս Օզբիլիսի գոլն ինքնագոլ էր: Ամենագեղեցիկը մեր 11-մետրանոցից խփված գոլն էր», - նշեց Լասլոն:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)