Արմենչիկի որդին «պապային է քաշել»
Վերջին լուրեր
Երգիչ Աչմենչիկը խոսելով իր ընտանեկան կյանքի և դեռ մեկ տարին չբոլորած փոքրիկ որդու մասին` bravo.am-ին ասել է, որ ցավում է տանից հաճախ բացակայելու համար. «Չնայած բացակայություններիս՝ հնարավորին չափով փորձում եմ ժամանակ տրամադրել որդուս: Արդեն նկատել ենք, որ երաժշտության հանդեպ հակումներ ունի: Պիտի խոստովանեմ, որ ոչ միայն իմ երգերը, այլեւ ցանկացած երգ, երաժշտություն գրավում է նրա ուշադրությունը: Դեմ չեմ լինի, եթե որոշի շարունակել իմ ճանապարհը, բայց միայն մեկ պայմանով՝ եթե ինձնից լավ երգի: Կինս՝ Լուսինեն, զբաղվում է Մայքլի խնամքով ու դաստիարակությամբ, զուգահեռ նաեւ սովորում է: Մոսկվայում ստացած կրթությամբ տնտեսագետ-մարկետոլոգ է, իսկ նոր մասնագիտության հարցում դեռ չի կողմնորոշվել: Այստեղ այդպես է. մի քանի առարկա ես ուսումնասիրում, հետո նոր ընտրում: Տղաս՝ Մայքլը, մոտ մեկ ամսից կդառնա մեկ տարեկան:
Ընտանիքումս առայժմ համալրում չի սպասվում: Այնպես չէ, որ չենք ուզում, հակառակը՝ ցանկությունս մեծ է: Մի քիչ Մայքլը մեծանա, Աստված ինչ սեռի երեխա ուզում է, թող պարգեւի, միայն առողջ բալիկ լինի ու բարի մարդ դառնա հետագայում»:
Իսկ ինչ վերաբերվում է ստեղծագործական կյանքին՝ երգիչն ունի նոր երգ, որը ձայնագրման փուլում է: Սիրո մասին է, կոչվում է “Մեկ-մեկ էլ”: Այս գործի հիման վրա տեսահոլովակ էլ կնկարահանվի: Երգի պրեմիերան նախատեսում եմ իրականացնել մոտ 10-ն օրից:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)