Ամենասեքսուալ տղամարդը երազում է մեծ ընտանիք ունենալու մասին
Վերջին լուրեր
Ամենասեքսուալ տղամարդու անցյալ տարվա տիտղոսը բաժին էր հասել դերասան Բրեդլի Կուպերին: Իսկ այս տարի՝ People ամսագիրը աշխարհի ամենասեքսուալ տղամարդու կոչումը շնորհել է Չենինգ Թաթումին, գրում է news.guru.ua-ն:
Իր ապագա կնոջ հետ դերասանը ծանոթացել է իր խաղացած ֆիլմերից՝ «Քայլ առաջ 1»-ի նկարահանումների ժամանակ:People ամսագրին տված հարցազրույցում 32-ամյա Չենինգ Թաթումը խոստովանել է, որ ինքը երազում է մեծ ընտանիք ունենալու մասին. «Ես պատրաստ եմ դրան, կարծում եմ կինս նույնպես: Առաջին թիվը, որ անցնում է մտքովս, դա երեքն է: Բայց ամենակարևորն այն է, որ իմ առաջին երեխան առողջ ծնվի, իսկ հետո կտեսնենք, թե ինչ կստացվի: Տղամարդկանց հեշտ է ասել. «Ես ուզում եմ 15 երեխա», բայց կինս՝ Ջեննան կարող է ինձ պատասխանել որ այլ կին գտնեմ»:
Հիշեցնենք, որ ամենասեքսուալ տղամարդկանց ամենամյա ցուցակը People ամսագիրը կազմում է 1985 թվականից:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)