«Հրապարակ». Տպավորություն կա, որ «Ժառանգությունը» ԲՀԿ-ի հետ հանդիպման էր ուղարկել երկրորդ էշելոնի ներկայացուցիչներին
Վերջին լուրեր
«Հրապարակ» հայաստանյան պարբերականը գրում է.
«Ռուբեն Հակոբյանին «Հրապարակ»-ը հարց ուղղեց, թե տպավորություն կա, որ «Ժառանգությունը» ԲՀԿ-ի հետ հանդիպման էր ուղարկել երկրորդ էշելոնի ներկայացուցիչներին (Արմեն Մարտիրոսյան և «Ժառանգության» խոսնակ Հովսեփ Խուրշուդյան): «Այդպես չէ, որովհետև վարչությունն է որոշել, թե ովքեր պետք է մասնակցեն այդ հանդիպմանն ու ներկայացնեն կուսակցության պաշտոնական տեսակետը»:
Իսկ որպես ֆրակցիայի ղեկավար, Դուք ինչո՞ւ չեք մասնակցել: «Ես իսկապես շատ զբաղված եմ, և պետք չէ այդտեղ բան փնտրել»,- պատասխանեց Հակոբյանը, որն առժամանակ առաջ հայտարարել էր, թե ԲՀԿ հայտարարություններին չի պատասխանում, քանի որ դեմ է հակահիգիենիկ հայտարարություններին: ԲՀԿ-ն էլ իր հերթին ասել էր, որ իր ստորագրությունը չի դնի և ոչ մի փաստաթղթի տակ, որտեղ կլինի «Ժառանգության» ստորագրությունը: Հիմա ի՞նչ, դրվելո՞ւ են ստորագրություններ, եթե կոնսուլտացիաները հաջողությամբ պսակվեն: «Հարցն իրենց պետք է ուղղեք»,- հորդորեց Ռ. Հակոբյանը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)