«168 Ժամ». Հանդիպեցին Տարոն Մարգարյանը և «ՋիԷնՍի-Ալֆա» ընկերության ղեկավարությունը
Վերջին լուրեր
«168 Ժամ» հայաստանյան պարբերականը գրում է.
«Երեկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «ՋիԷնՍի-Ալֆա» ընկերության ղեկավարության հանդիպման ժամանակ քննարկվել են հեռահաղորդակցության ոլորտում հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:
«Մայրաքաղաքում իրականացվող բարեփոխումները մեզ ևս պարտավորեցնում են սոցիալական և ներդրումային ուղղվածության տարատեսակ ծրագրեր կյանքի կոչել: Առաջիկայում ընկերությունը նախատեսում է զգալի ներդրումներ կատարել Երևանում, մասնավորապես լայնաշերտ ինտերնետի, մալուխային հեռուստատեսության և հեռախոսակապի ծառայությունների ուղղությամբ»,- նշել է «ՋիէնՍի-Ալֆա» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:
Մինչ օրս ընկերության կողմից իրականացվել են մայրաքաղաքում տեղադրված 70 տեսախցիկների համար օպտիկական մալուխի տեղակայման աշխատանքները, արձանների գեղարվեստական լուսավորումը, ինչպես նաև՝ մայրաքաղաքի վեց այգիներում անվճար WiFi կապի ապահովումը:
«168 ժամ»-ի տեղեկություններով, «ՋիէնՍի-Ալֆա» ընկերությունը Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին պատկանող բիզնեսներից մեկն է, և քաղաքապետարանի հետ համագործակցությունը սկսվել է հենց նրա պաշտոնավարման ժամանակ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)