«ՀԺ». Ուրուգվայն առաջինը կճանաչի ԼՂ անկախությունը. Այն նաև առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Վերջին լուրեր
Երեկ հայտնի դարձավ, որ Ուրուգվայի Հանրապետության ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը` նախագահ Խորխե Օրիկոյի գլխավորությամբ մեկնել է Լեռնային Ղարաբաղ և պաշտոնական հանդիպումներ ունեցել ԼՂՀ ղեկավարության հետ:
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ առաջին անգամ է, որ այս մակարդակով պաշտոնական այց է կատարվում ԼՂՀ: Հայտնի է, որ Ուրուգվայը ներկայումս դիտարկում է ԼՂՀ անկախությունը ճանաչելու հնարավորությունը: Այս այցելությունն էլ ոչ միայն կապված է դրա հետ, այլև հուշում է, որ ճանաչման մասին լուրը շատ չի ուշանա: Եթե նման բան տեղի ունենա, ապա Ուրուգվայը կլինի աշխարհում առաջին պետությունը, որ Լեռնային Ղարաբաղը կճանաչի որպես անկախ պետություն: Այս երկիրը նաև աշխարհում առաջինն է եղել, որ ճանաչել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Դա եղել է 1965 թվականին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)