«Ժողովուրդ». ԲՀԿ-ական պատգամավորի մտերիմի հանդեպ հետախուզումն արդեն դադարեցվել է
Վերջին լուրեր
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչ Շեկոյի հանդեպ մարտի 30-ին հայտարարված հետախուզումն արդեն դադարեցվել է: Նա հիմա ազատության մեջ է:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 30-ին «Մսի կոմբինատ» կոչվող թաղամասում Շեկոյի և Տանկի (խոսքը Հարություն Մկրտչյանի մասին է, որը Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող սպորտդպրոցներից մեկի ղեկավարն է) միջև տեղի էր ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ էլ կրակոցներ էին հնչել:
Նախընտրական «ռազբորկայի» վերագրված այս վիճաբանությունից հետո նրանք երկուսն էլ գտնվում էին հետախուզման մեջ: Մարտուն Գրիգորյանի խորհրդական Աղասի Աբրահամյանը թերթի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը՝ հավելելով. «Գնացել, հանձնվել է և գրավով դուրս գրվել: Հիմա նա ազատության մեջ է: Բայց, ինչքանով տեղյակ եմ, երկու կողմերն էլ հաշտվել են»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)