«168 ժամ». Օսկանյանի գործը սովորական քաղաքական խաղ է
Վերջին լուրեր
Դերասան Վարդան Պետրոսյանը «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում պատասխանելով հարցին` ինչպե՞ս կպատկերեր ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի դեմ հարուցված գործը իր ներկայացման մեջ, պատասխանել է, որ դա լուրջ և դելիկատ նյութ է, և նման կատակներ անելիս պետք է շատ երկար մտածել: Իսկ հարցին, թե, ըստ նրա, Օսկանյանի դեմ հարուցված գործը քաղաքական հետապնդո՞ւմ է, պատասխանել է.
«Մենք սրան ասում ենք` սովորական քաղաքական խաղեր: Եվ ես այնպիսի տպավորություն ունեմ և կարծում եմ' չեմ սխալվում, որ հասարակությունը դրան այնքան էլ լուրջ չի վերաբերվում, և դա ինձ դուր է գալիս»: Վ.Պետրոսյանն այդ դեպքը համեմատել է Ֆրանսիայի իրականության հետ` նշելով, որ այնտեղ էլ նախկին ԱԳ նախարար Ռոլանդ Դյուման մեղադրվեց իր սիրուհուն պետական միջոցներով 30.000 դոլարանոց կոշիկ նվիրելու մեջ, և, չնայած բոլորը վաղուց գիտեին այդ մասին, այդ հարցը բարձրացվեց անհրաժեշտ պահին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)